Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետն Էսսենում մասնակցել է «Ինտերգեո-2022» ցուցահանդեսին:
Քաղաքապետը ծանոթացել է «խելացի քաղաքներ» ստեղծելու նպատակով առաջարկվող տարբեր լուծումների, որոնք հնարավորություն կտան թվայնացված տեղեկատվությամբ հասնել ավելի արդյունավետ, կանխատեսելի և թափանցիկ որոշումների կայացման: