Ադրբեջանը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի զինծառայողների դիերը, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին: Բայց, այս պահի դրությամբ, ադրբեջանական կողմը համաձայնություն չի տալիս, որ հայկական կողմը հանի մարմինները», - նշեց ՄԻՊ-ը: