ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում մաքսային տարանցման ընթացակարգով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային և այլ վճարումների վճարման առանձնահատկությունների վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Համաձայնագիրը կկիրառվի այն դեպքում, երբ ապրանքները ԵԱՏՄ անդամ մի երկրում մաքսային տարանցման, իսկ մյուսում մաքսային և այլ վճարումների ընթացակարգին վերաբերվեն։
Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում ապրիլի 19-ին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների կողմից։