Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան արխիվից լուսանկար է հրապարակել՝ խոսելով ԱՄՆ գաղթած հայ ընտանիքի մասին, հայտնում է News.am-ը:
«Օհանյան ընտանիքն ԱՄՆ-ում. նրանք փորձեցին թաղել մեզ, սակայն չգիտեին, որ սերմեր ենք:
Ամենաբարձրահասակ աղջիկը մորաքույր Վերան է, ով Բրուքլինի դպրոցի ուսուցչուհի էր և գումար էր խնայում, որ ես կարողանամ քոլեջ հաճախել:
Աջ կողմում նստած է մեծ պապս, ով տեսել է, թե ինչպես են թուրք զինվորները գլխատում իր ծնողներին և մեծացել է թուրքական որբանոցում: Ձախ կողմում նստածը մեծ մայրս է, ով մանկության ժամանակ սարսափների միջով է անցել՝ անապատով դեպի Հալեպ:
Ես պապիկիցս հարցազրույց էի վերցրել Reddit po-ի համար, որն այն ժամանակ ջնջվել էր, սակայն, բարեբախտաբար, դրա պատճենը պահպանվել է:
Ես գիտեմ, թե ինչ նշանակություն է ունեցել ԱՄՆ-ը պապիկիս և ողջ ընտանիքիս համար և շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տվել է այս երկիրը ընտանիքիս: Ժառանգության ստեղծման աշխատանքը, որն այժմ իրականացնում եմ @776fund-ի և @776foundation-ի հետ, կշարունակեմ մինչև մահ:
Ամենամեծ սխալը, որը հնարավոր է թույլ տա հայի հետ հարաբերություններում. մեզ վերացնել փորձելն է: Դա չի ստացվի: Դա միայն ավելի է զորացնում մեզ: Մենք երբեք չենք դադարելու բարգավաճել, ինչը ձեզ ամեն օր կհիշեցնի, որ ձախողել եք»,- լուսանկարին կից գրել է Օհանյանը: