ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները։