Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիժիտի հետ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, ժամանել է Վատիկան, որտեղ նրանց ընդունում է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, տեղեկացնում է Արմենպրես-ը:
Առաքելական պալատի մոտ նախագահական զույգին դիմավորել են Սուրբ Աթոռի բարձրաստիճան անձինք: ԶԼՄ-ները նշում են, որ սա Մակրոնի և Հռոմի պապի արդեն երրորդ հանդիպումն է 2017 թվականից ի վեր:
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ին, Մակրոնը Հռոմում հանդիպում է ունեցել Իտալիայի կառավարության նոր ղեկավար Ջորջա Մելոնիի հետ:
Ղեկավարները, մասնավորապես, քննարկել են էներգակիրների գների աճի հետ կապված հարցեր, ինչպես նաև աջակցությունն Ուկրաինային: