ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը Թելագրամի իր ալիքում հրապարակել է Հայաստան իր մուտքն արգելված լինելու մասին ստացած նամակը, փոխանցում է Panorama.am-ը:
Նշվում է, որ նամակը Զատուլինի էլեկտրոնային փոստին ստացվել է այսօր՝ հոկտեմբերի 25-ին։ Նամակը ՌԴ պատգամավորին ուղարկել է Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, որը նախկինում եղել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։