Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների բանակցություններ անցկացնել Վատիկանում

19:38     25 հոկտեմբերի, 2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցություններ անցկացնել Վատիկանում՝ հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով Պապի հետ ունեցած անձնական զրույցը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է Հռոմի պապին և ԱՄՆ ղեկավարությանը Ուկրաինայի հարցով բանակցություններում ներգրավելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ գտնելու առումով։

«Այն, թե ինչպես Պեսկովն արձագանքեց, հասկացրեց, որ Հռոմի պապը Ռուսաստանի համար նույնպես ընդունելի է որպես բանակցող։ Ինչ- որ շարժումներ պետք է սկսվեն, առաջին հերթին, հավանաբար, ռուսական կողմից։ Հռոմի Պապը հաստատեց ինձ, որ ինքը պատրաստ է լինել նման միջնորդ՝ պատրաստ է տրամադրել Վատիկանը որպես բանակցային հարթակ՝ նախ Պուտինի և Զելենսկու միջև։ Կլոր սեղանի տեսքով՝ Պապ, Պուտին և Զելենսկի։ Պոնտիֆիկը պատրաստ է հանդես գալ որպես մոդերատոր։ Իսկ նախագահները կարող են քննարկել թեմաներ, օրինակ՝ զինադադարի, բանակների ինչ-որ կերպ անջատման մասին, իսկ հետո կարելի է ավելի գլոբալ բաներ քննարկել»,- ասել է Սևաստյանովը։

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ նման բանակցություններից հետո Պապն առաջարկում է համաժողով անցկացնել, որին ուկրաինական ու ռուսական կողմերից բացի կմասնակցեն նաև ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ներկայացուցիչներ։


© armedia.am