Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցություններ անցկացնել Վատիկանում՝ հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով Պապի հետ ունեցած անձնական զրույցը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է Հռոմի պապին և ԱՄՆ ղեկավարությանը Ուկրաինայի հարցով բանակցություններում ներգրավելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ գտնելու առումով։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ նման բանակցություններից հետո Պապն առաջարկում է համաժողով անցկացնել, որին ուկրաինական ու ռուսական կողմերից բացի կմասնակցեն նաև ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ներկայացուցիչներ։