«Որևէ փաստաթուղթ, որը դրված է սեղանի վրա, այսօր գոյություն չունի։ Կան հարյուրավոր առաջարկներ, հարյուրավոր տարբերակներ, կարծիքներ, պատկերացումներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Panorama.am-ը։
Հարցին՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական առաջարկներ են, նա պատասխանեց. «Գիտեք ինչ, կան բոլոր տեսակի առաջարկներ։ Նույնիսկ նույն մեր գործընկերների շրջանակում, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում, տարբեր պատկերացումներ կան, բայց կա Հայաստանի պատկերացումը, որի մասին Հայաստանի վարչապետը բազմիցս խոսել է»։
Ինչ վերաբերում է մինչև տարվերեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասին հայտարարություններին, ԱԺ նախագահն ասաց, որ «մինչև տարվա վերջ» այդ արտահայտությունը որպես այդպիսին համաձայնության հետևանք չէ, լռելյայն վերջնաժամկետ է, որը երկու կողմն էլ, կարելի է ասել, դրա հետ կապված ցանկություններ ունեն։
«Ես էլ եմ ցանկանում հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիր։ Եվս մեկ անգամ նշեմ, շահարկումների թեմա չդառնա, Հայաստանի 29 800 քմ-ը մեզ համար երբեք քննարկման առարկա չի կարող լինել։ Հնարավորինս արագ, ըստ իս, պետք է կնքցի խաղաղության պայմանագիրը։
Բոլոր այն տարածքները, որոնք միջանզայանորեն ճանաչված ՀՀ տարածք է, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն, դա մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ առաջին կետն է»,- ասաց Սիմոնյանը։
Նա նաև հայտնեց, որ, իր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի։ Հարցին՝ հանդիպում տեղի ունենալո՞ւ է Իլամ Ալիևի հետ, Սիմոնյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ այո»։