Գերմանիան դադարեցնում է Իրանի հետ երկկողմ երկխոսությունը էներգետիկայի և տնտեսության ոլորտներում, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, որի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, ինչպես հայտարարել է Բերբոքը, Գերմանիան սահմանափակում է վիզաների տրամադրումը իրանական դիվանագիտական անձնագրեր ունեցողներին։
Ինչպես նշել են գերատեսչությունում, Գերմանիայի քաղաքացիներն Իրանում կարող են վտանգի տակ լինել՝ հնարավոր կալանավորման, հարցաքննության կամ նույնիսկ երկարաժամկետ ազատազրկում նախատեսող դատավճռի կայացման հետ կապված:
Նախարարությունը նշել է, որ առանձնակի վտանգի տակ են այն քաղաքացիները, ովքեր միաժամանակ ունեն և Գերմանիայի և Իրանի քաղաքացիություն։