Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն կարծում է, որ հանրապետության իշխանությունների հակառակորդները նոյեմբեր-դեկտեմբերից կսկսեն ցնցել իրավիճակը երկրում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Տերեբովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բառացիորեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից կսկսվի թեմայի հերթական ակտիվացումը՝ զուգորդված ուսանողների շրջանում սոցիալական լարվածության օջախների ստեղծմամբ։ Սա ևս մեկ քայլ է, որը մենք ակնկալում ենք մոտ ապագայում»,- նրա խոսքերն է մեջբերում BelTA-ն։
Տերեբովը նշել է, որ ներկայումս երկրում ապահովված է կարգուկանոնն ու անվտանգությունը, և «որքան էլ պարադոքսալ թվալ, սակայն հենց դրա հետ կապված» իրավապահ մարմիններն արձանագրում են «արտաքին միջամտության աճող սպառնալիք Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի և Ուկրաինայի տարածքից»։