Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է ամրացնեն կապերը և համագործակցությունը, ինչը կօգնի բարձրացնել կայունությունը և որոշակիությունն աշխարհում և նպաստել խաղաղությանն ու զարգացմանն ամբողջ աշխարհում։ NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին նշվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեի ամենամյա ընթրիքի մասնակիցներին հղած շնորհավորական ուղերձում։
Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության հիման վրա, որպեսզի նոր դարաշրջանում գտնվի ճիշտ ճանապարհ երկու տերությունների խաղաղ գոյակցության համար, ինչն օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ամբողջ աշխարհին։
Սի Ծինփինը հույս է հայտնել, որ Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեն կշարունակի ակտիվ դեր խաղալ՝ օգնելով չին-ամերիկյան հարաբերություններին վերադառնալ առողջ և կայուն զարգացման ուղի։