Մահացել է հաղորդավարուհի Գայանե Փայտյանը

12:41     27 հոկտեմբերի, 2022

Կյանքից հեռացել է լրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար, դասախոս Գայանե Փայտյանը։ 

Գայանե Փայտյանը ծնվել է 1974թ. հունիսի 30-ին Երևանում։  

Որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ–ից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը և այլն։

Մասնագիտական ակտիվ գործունեության համար Գայանե Փայտյանն արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրին, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։


© armedia.am