Չեխիայի Հանրապետությունը, որը ներկայում նախագահում է ԵՄ-ում, հայտարարել է, որ անդամ պետությունների, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական հանձնաժողովի բանակցողները համաձայնել են, որ ավտոարտադրողները պետք է մինչև 2035թ. հասնեն CO2-ի արտանետումների 100 տոկոսանոց կրճատման։ Դա փաստորեն կարգելի բենզինով և դիզվառելիքով աշխատող նոր մեքենաների և կցորդիչով մեքենաների վաճառքը ԵՄ 27 երկրներում։
Արգելքը կլիմայի փոփոխության դեմ պայքարի ԵՄ միջոցների փաթեթի մի մասն է՝ «Fit for 55» անվանմամբ, որի նպատակն է կլիմայի համար վնասակար արտանետումները մինչև 2030թ. կրճատել 55 տոկոսով՝ 1990թ. մակարդակի համեմատ, և հասնել կլիմայական նեյտրալության մինչև 2050թ.։
Ավտոմեքենաներին ներկա պահին բաժին է ընկնում CO2-ի բոլոր արտանետումների 12 տոկոսը ԵՄ-ում, այն դեպքում, երբ տրանսպորտին, ընդհանուր առմամբ, բաժին է ընկնում այդ արտանետումների մեկ քառորդը։