Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Իրանից պահանջել է անմիջապես դադարեցնել զենքի մատակարարումը Ռուսաստան։ Այս մասին նա գրել է իր Twitter–յան էջում։
«Այսօր ինձ զանգահարեց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Զրույցի ընթացքում ես Իրանից պահանջեցի անհապաղ դադարեցնել զենքի մատակարարումը Ռուսաստան, որն օգտագործվում է խաղաղ բնակիչներին սպանելու և Ուկրաինայում ենթակառուցվածքները ոչնչացնելու համար»,– գրել է նա։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել էր ամերիկյան մամուլի տեղեկությունները Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններում կիրառելու նպատակով ռուսական կողմին իրանական սպառազինության մատակարարման վերաբերյալ, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան: