Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է ընթանան առաջին հերթին Վաշինգտոնի հետ, քանի որ Կիևը գործում է «դրսի հրահանգով», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ակնհայտ է, որ որոշիչ ձայնը պատկանում է Վաշինգտոնին: Անհնար է խոսել ինչ-որ բանի մասին, օրինակ, Կիևի հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը մոսկովյան «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պեսկովը բացատրել է, որ «Ուկրաինայում կա լեգիտիմ նախագահ՝ ի դեմս պարոն [Վլադիմիր] Զելենսկիի, որի հետ հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն այդ պայմանավորվածություններն արժեք չունեն, քանի որ դրսից ստացված հրահանգների հետևանքով դրանք կարող են անմիջապես չեղարկվել»:
«Հետևաբար, առնվազն պետք է խոսել ինչ-որ մեկի հետ, դրան ավելացրած նրանց ոգեշնչողի, ղեկավարների և այլնի հետ»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։