Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը թվիթերյան իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել.
«Խորապես վշտացած ենք Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից: Մեր անկեղծ ցավակցությունն ու համերաշխությունը Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը:
Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»: