Ռուսաստանը և Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ամուր հիմք են դրել ռազմավարական գործընկերության և համագործակցության համար, ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Պրիմակովյան ընթերցումներ» քննարկման հարթակի մասնակիցներին ուղերձում, որն այսօր ներկայացրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին տասնամյակների ընթացքում, հենվելով ամուր բարեկամական կապերի և փոխադարձ համակրանքի վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերության և դաշինքի համար», - ասվում է ուղերձում, փոխանցում է Aysor-ը։