ՌԴ-ն օգտագործում է «երթուղի» տերմինը. Զախարովան` «Զանգեզուրի միջանցքի» հարցի մասին
Ռուսաստանն օգտագործում է «երթուղի» տերմինը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին«Անադոլուի» լրագրողի հարցինб փոխանցում է Sputnik-ը։
«Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը քննարկվել է Սոչիում կայացած գագաթնաժողովում (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարի հետ,– խմբ.)»,– ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` համապատասխան աշխատանքը շարունակվելու է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում` 3 երկրի փոխվարչապետների նախագահությամբ։