Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է ծովային հումանիտար միջանցքով Ուկրաինայից հացահատիկի արտահանման վերսկսման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չորեքշաբթի ժամը 12:00-ից (Մոսկվայի ժամանակով) հացահատիկի մատակարարումները վերսկսվել են»,- ասել է Էրդողանը խորհրդարանում՝ անդրադառնալով Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հեռախոսազրույցին, որի ընթացքում հաղորդվել է, որ հացահատիկի մատակարարումները վերսկսվել են։
Էրդողանը մանրամասնել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին տեղեկացրել է Ուկրաինայից հացահատիկի արտահանումը վերականգնման մասին։