ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն է տեսնում, հաղորդում է Aysor-ը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր հիշեցրեց , որ Հայաստանը ԵՄ անդամ երկրներից մեկի՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր, սակայն վերջերս Հունգարիայի միջնորդությամբ վերադարձվել են գերեվարված ՀՀ քաղաքացիներ: ՔՊ-ականը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հարաբերությունների վերականգնում:
«Անցյալ տարի մենք տեսանք Հունգարիայի կողմից այդ քայլը, որի արդյունքում Հայաստան վերադարձվեց 5 գերի: Դրանից հետո տեսանք որոշ այլ քայլեր, օգնություն էր տրամադրվել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, որպես օգնություն Հայաստանին տրամադրվել էին նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր», - ի պատասխան՝ ասաց Պարույր Հովհաննիսյանը: