Հայաստանը պաշտոնապես հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաքեր Ղալիբաֆին այցելել Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Պաշտոնապես հրավիրել ենք, ժամկետների մասին այս պահին որևէ բան ասել չենք կարող»,- ասաց Խաչատրյանը։