Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի փաստաթուղթ է վավերացրել։ Այն նոր պահանջներ է ներկայացնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) եւ ԵԱՏՄ դատարանի աշխատակիցների աշխատանքային ստաժին՝ երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքի համար։
Համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Մինչ փաստաթղթի ընդունումը երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստանալու համար անհրաժեշտ ստաժը մեկ տարի էր։
Բացառություն կարվի այն աշխատողների համար, որոնց քաղաքացիական ծառայության ստաժը առնվազն 20 տարի է։