Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների հեռախոսազրույցը

13:30     6 նոյեմբերի, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր:

ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:


© armedia.am