Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն. Դավիթ Բաբայան
Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահմարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, հավելելով.
«Սա աշխարհաքաղաքականշանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն:
Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին, այն էլ Սոչիի հանդիպումից հետո»։