ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 11 – 12-ը Վիլնյուսում: Նոյեմբերի 9-ին այդ մասին հայտնել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես ուրախ եմ հայտնելու, որ ՆԱՏՕ-ի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա 2023 թվականի հուլիսի 11 – 12-ը Վիլնյուսում»,- ասել Է նա: Ստոլտենբերգը նաև հայտնել Է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կքննարկի պաշտպանության ծախսերի զգալի ավելացման և Ուկրաինային օգնության շարունակման հարցերը: