Նենսի Փելոսին վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների տվյալներով, հայտնում է Այսօր-ը:
«Արդեն պարզ է, որ պալատում դեմոկրատական ներկայացուցիչների և թեկնածուների արդյունքները գերազանցում են սպասումներն ամբողջ երկրում», - ասել է Փելոսին՝ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։
Նշենք, որ Փելոսին Ներկայացուցիչների պալատում է 1987 թվականից և Կոնգրեսում իր հաջորդ ժամկետի ավարտին կդառնա 84 տարեկան, որից 37-ը կլինի օրենսդիր: