ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքներն իր համար մեծ հաղթանակ է համարում, թեեւ ընդհանուր առմամբ «որոշ չափով հիասթափեցնող»։ Այս մասին նա չորեքշաբթի օրը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած երեկվա ընտրությունները որոշ չափով հիասթափեցնող էին, բայց իմ անձնական տեսանկյունից դա շատ մեծ հաղթանակ էր՝ 219 հաղթանակ և ընդհանուր առմամբ 16 պարտություն (նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփի աջակցություն ստացած թեկնածուների թիվը- նշում է ՏԱՍՍ-ը): Ինչ-որ մեկը երբևէ սրանից ավելի լավ արդյո՞ւնք է գրանցել:
Ավելի վաղ լրատվամիջոցները, հանդես գալով ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական դիրքերից, ընտրությունների արդյունքներն անվանել էին մեծ ձախողում Թրամփի համար: Չնայած նրան, որ այն թեկնածուները, որոնց նա սատարել է, մեծամասամբ հաջողության են հասել, այնուամենայնիվ, ձայների տարբերությունը դեմոկրատների համեմատ այդքան էլ բավականին չնչին է: