Իրանը մշակել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն:
«Այս նոր հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության փորձարկման բոլոր համակարգերով, և ես չեմ կարծում, որ կլինեն տեխնոլոգիաներ, որոնք կարող են դիմակայել դրան տասնամյակներ շարունակ», - Հաջիզադեի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Նա ընդգծել է, որ նոր հրթիռը ստեղծվել է թշնամու հակահրթիռային համակարգերը ոչնչացնելու համար։ Ըստ նրա՝ նման զինատեսակների ստեղծումը մեծ թռիչք է հրթիռների արտադրության մեջ։