Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

13:26     10 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

 


© armedia.am