ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հայտարարել է որ մտադիր է պայքարել 2024 թվականին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար, սակայն նախազգուշացրել է, որ վերջնական որոշում չի կայացնի մինչև հաջորդ տարվա սկիզբը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մտադիր եմ նորից առաջադրվել, բայց ճակատագրի նկատմամբ մեծ հարգանք ունեմ։ Եվ դա, վերջին հաշվով, ընտանեկան որոշում է: Կարծում եմ՝ բոլորն են ցանկանում, որ ես մասնակցեմ ընտրություններին, բայց մենք դեռ կքննարկենք դա»,- ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։