Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի ժամանակ կոչ են արել շուտափույթ զինադադար հաստատել և սկսել բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։
Ուկրաինայի պատերազմի հետ կապված՝ երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ անհրաժեշտ է հրադադար, բանակցություններ և խաղաղություն որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա հունգարական MTI լրատվական գործակալությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։