ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ցանկանում է վերսկսել երկխոսությունը և «զսպման ու հակակշիռների համակարգ» հաստատել նոյեմբերի 14-ին իր չինացի գործընկեր Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հաղորդում Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Նրա խոսքով, Բայդենը լի է վճռականությամբ ամրապնդելու կապերը՝ սահմանելով երաշխիքներ, որոնք կօգնեն հետևելու, որպեսզի «մրցակցությունը չվերածվի հակամարտության» երկու տերությունների միջև:
ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի ղեկավարների հանդիպումը պլանավորված է Երևանի ժամանակով 13:30-ին: Գրաֆկում հաջորդ միջոցառումը նախատեսված է Երևանի ժամանակով 17:30-ին: Բայդենը հանդես կգա մեկնաբանություններով և կպատասխանի լրագրողների հարցերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: