Միրզոյանը ցավակցություն է հայտնել Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական ակտի կապակցությամբ

11:20     14 նոյեմբերի, 2022

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական ակտի կապակցությամբ։
Թվիթերում Միրզոյանը գրել է, որ անկեղծ ցավակցություն է հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։

նշենք, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 6 մարդ, տուժել` 81-ը:

I express my sincere condolences to the families of victims of the deadly explosion in #Istanbul and wish a speedy recovery to the injured. @MevlutCavusoglu

— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) November 14, 2022


© armedia.am