Ավելի քան 7 հազար մարդ, մասնավորապես Հայաստանի, Նորվեգիայի, Վրաստանի և Ղազախստանի ներկայացուցիչներ, կմասնակցեն «Սոցիո» առաջին միջազգային համաժողովին, որը կկայանա նոյեմբերի 16-17-ը Եկատերինբուրգում: Այդ մասին նոյեմբերի 14-ին ՏԱՍՍ-ի Ուրալի տարածաշրջանային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է Սվերդլովսկի մարզի նահանգապետ Պավել Կրեկովը:
Կրեկովի խոսքով՝ համաժողովում առանձահատուկ ուշադրություն կնվիրվի նաև ոչ առևտրային հատվածին, մասնավորապես, վճարովի ծառայություններին և ծրագրերի իրականացմանն առևտրային և ոչ առևտրային կառույցների միջոցով: Տարածաշրջանի «Սոցիալական կլաստեր» գերակա ծրագրի ղեկավար Տատյանա Ֆլեգանովան նշել Է, որ համաժողովում կգործեն 30 սեկցիաներ՝ հինգ դահլիճերում:
Համաժողովի հարթակում կհանդիպեն սոցիալական քաղաքականության, առողջապահության, մշակույթի, սպորտի և կրթության ոլորտի ղեկավարներ, սոցիալական ծառայության լավագույն պրակտիկաների նախաձեռնողներ, որոնք նպատակաուղղված են մարդու կյանքի որակի բարելավմանը: Մասնակցության համար անհրաժեշտ Է գրանցում: