Ռուս-ամերիկյան բանակցություններն իսկապես այսօր Ստամբուլում կայացել են, դրանք ԱՄՆ նախաձեռնությամբ են եղել: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման բանակցություններ իսկապես եղել են: Այն տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովն այլ մանրամասներ չի հայտնել զրույցի թեմայի մասին։