Եվրամիությունը Իրանից երկու ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց է ներառել սև ցուցակում՝ կապված Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարման կասկածների հետ։Այս մասին ասվում է «ԵՄ պաշտոնական ամսագրում», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ [ԵՄ] Խորհուրդը համարում է, որ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարմամբ զբաղվող երկու ֆիզիկական անձ և երկու կազմակերպություն պետք է ներառվեն այն ցուցակում, որոնց նկատմամբ կիրառվում են սահմանափակող միջոցներ», - ասվում է պաշտոնական ամսագրում:
Սև ցուցակում են ներառվել երկու իրանցի զինվորականներ, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառույցներ՝ օդատիեզերական ուժերը և «Qods Aviation Industries»-ը: