ԵՄ-ն ուկրաինական բանակի համար ուսումնական առաքելություն է սկսել

01:20     15 նոյեմբերի, 2022

Եվրամիությունը ուկրաինական բանակի համար ուսումնական առաքելություն է սկսել եվրոպական համայնքի տարածքում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ Խորհրդում Չեխիայի նախագահությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«ԵՄ խորհուրդը սկսել է EUMAM ռազմական օգնության առաքելությունը՝ աջակցելու Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության համատեքստում և Ուկրաինայի Զինված ուժերի մինչև 15000 զինծառայողների վերապատրաստման համար», -ասվում է հաղորդագրության մեջ։

Դրանում ընդգծվում է, որ ԵՄ Խորհրդի որոշումը շուտով կհրապարակվի «Եվրամիության պաշտոնական ամսագրում» և կմտնի ուժի մեջ։


© armedia.am