Եվրամիությունը ուկրաինական բանակի համար ուսումնական առաքելություն է սկսել եվրոպական համայնքի տարածքում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ Խորհրդում Չեխիայի նախագահությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ խորհուրդը սկսել է EUMAM ռազմական օգնության առաքելությունը՝ աջակցելու Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության համատեքստում և Ուկրաինայի Զինված ուժերի մինչև 15000 զինծառայողների վերապատրաստման համար», -ասվում է հաղորդագրության մեջ։
Դրանում ընդգծվում է, որ ԵՄ Խորհրդի որոշումը շուտով կհրապարակվի «Եվրամիության պաշտոնական ամսագրում» և կմտնի ուժի մեջ։