Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել, այս հաղորդագրությունը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Դիվանագետները քննարկել են ադրբեջանա-իրանական օրակարգի արդիական հարցերը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները մատնանշել են երկկողմ հարաբերություններում ստեղծված վերջին իրավիճակը փոխադարձ երկխոսության և փոխըմբռնման շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը, մտահոգություն հայտնել հանրային հռետորաբանության և առկա այլ խնդիրների վերաբերյալ։
Նշվել են նաև այն օգուտները, որ կարող էր բերել երկու երկրների արտգործնախարարությունների մամուլի քարտուղարների միջև կապերի հաստատումը։
«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ և նշել շփումների շարունակման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։