Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ եկել է ռազմական գործողությունները դադարեցնելու ժամանակը, մինչդեռ, ըստ նրա, Կիևը չի ստորագրի «Մինսկ-3»-ն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես համոզված եմ, որ եկել է այն ժամանակը, երբ <...> [ռազմական գործողությունները] պետք է և կարելի է դադարեցնել», - ասել է նա՝ տեսակապով խոսելով G20 գագաթաժողովի մասնակիցների հետ։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան չի համաձայնի ստորագրել այնպիսի համաձայնագրեր, ինչպիսին «Մինսկ-3»-ն է։ Նրա խոսքով, Կիևն ունի իր «խաղաղության ծրագիրը», որը բաղկացած է 10 կետից։ Դրանց թվում են միջուկային, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, «բոլորը բոլորի համար» բանաձևով «պահված անձանց» փոխանակումը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը։