Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ջո Բայդենի վարչակազմը դրական է վերաբերվում Անկարային F-16 կործանիչների վաճառքին։ Այդ մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է չորեքշաբթի օրը Բալիում G20-ի գագաթաժողովին իր մասնակցությանը հաջորդած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բայդենը դրական է անվանել F-16-ի վաճառքի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասել է Էրդողանը` մեկնաբանելով գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահի հետ բանակցությունները։