ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի և ՆԱՏՕ-ի իր գործընկերներին ասել է, որ Լեհաստանում պայթյունի պատճառ է դարձել ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռը։ Այս մասին չորեքշաբթի օրը Reuters-ին հայտնել է ՆԱՏՕ-ի աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Չորեքշաբթի վաղ առավոտյան G7-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ղեկավարները արտակարգ հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Արդյունքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ նախնական տվյալները վիճարկում են պնդումները, որ Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է Ռուսաստանից։ Հետագծի տեսանկյունից քիչ հավանական է, որ այն արձակվել է Ռուսաստանից, հավելել է նա՝ նշելով, որ դա նախնական տվյալ է։