Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Արթուր Թովմասյանը երախտիք է հայտնել Ֆրանսիական Հանրապետության Սենատի ՆախագահԺերար Լարշեին՝ ընդունած բանաձևի համար։
«Պարոն Նախագահ,
Հախուռն ուրախությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը դատապրտող բանաձևի քվեարկման լուրը:
Իմ գործընկեր պատգամավորների անունից ուզում եմ Ֆրանսիայի Սենատի բոլոր անդամներին և Ձեզ անձամբ իմ խորին երախտիքը հայտնել նման աներկբա տեքստի ընդունման համար, որը տրամաբանական շարունակությունն է 2020 թ նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձևի։
Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղության գործընթացի վերսկսմանը և կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հրաժարվելով ահաբեկչության և շանտաժի իր քաղաքականությունից:
Հաճեք ընդունել, պարոն Նախագահ հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Թովմասյանի խոսքում, որը տարածել է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։