ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ես հայտարարում եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- ասել է նա երեքշաբթի օրը Ֆլորիդայում իր կողմնակիցներին ուղղված հատուկ ուղերձում։
Թրամփը հավելել է, որ ինքն այս որոշումը կայացրել է «Ամերիկան կրկին մեծ և ականավոր դարձնելու համար»։
«Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, բարեկամությունը և աղոթքները։ Դա կլինի անհավանական, բայց վտանգավոր արկածախնդրություն»,- հավելել է նա։