Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ կարծում են, որ Թուրքիան անհարմար իրավիճակ է ստեղծել դաշինքի համար՝ ձգձգելով Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտի վավերացումը:
«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նպատակն այն է, որ շատ շուտով հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացվի Թուրքիայի և Շվեդիայի հետ։ Մենք միայնակ չենք այս հարցում: ՆԱՏՕ-ի շատ երկրներ իրավիճակը մի փոքր անհարմար են համարում ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության տեսանկյունից»,-ասել է նա։
Նախկինում տարբեր երկրների քաղաքական գործիչներն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ Դաշինքի դռները բաց են նոր անդամների համար։