ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հանդիպել են G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում քննարկել են Լեհաստանում հրթիռային միջադեպը, հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահ Ջո Բայդենն այսօր (չորեքշաբթի - խմբ.) հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ առաջնորդները քննարկել են Ուկրաինային Ռուսաստանի հասցրած հարվածները և ընդգծել, որ իրենց կառավարությունները վճռականորեն աջակցում են Ուկրաինային:
Բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Սունակը և Բայդենը հանդիպման ժամանակ հույս են հայտնել նաև Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների միջև առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման ոլորտներում և ընդգծել հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջև երկարաժամկետ համագործակցության կարևորությունը, ներառյալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը միանալը: