Մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:
«Մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը՝ ինչ է ՀԱՊԿ-ի ընկալումն այս իրավիճակի և ինչ քաղաքական դիրքորոշում է որդեգրում ՀԱՊԿ-ն այս իրավիճակի հետ կապված: Սա մեզ համար չափազանց կարևոր է: