ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում. Ֆիլիպ Ռիքեր
ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում։ ԱՄՆ սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
«Մինսկի խմբի հիմնական նպատակները մնում են, ես կապ եմ պահպանում Ֆրանսիայի հետ։ Ադրբեջանն էլ ասել է, որ այլևս գործ չի ունենա Մինսկի խմբի հետ։ Կարծում եմ` ամեն ինչ կհասնի այն կետին, որ մենք կարող ենք կոնսենսուսի շնորհիվ վերջ դնել այդ մանդատին, քանի որ մեխանիզմն այլևս չի գործում»,–ասել է Ռիքերը։
Նրա խոսքով` ամեն դեպքում, մանդատը բավականին օգտակար է, և ԱՄՆ–ն մասնակցում է հակամարտության կողմերի հետ խաղաղության գնալու գործընթացին։